Ի մեծարումն մեր ընտանիքների երջանկայիշատակ նախնեաց, Կեսարիոյ երբեմնի շէն եւ հայաբնակ քաղաքի, Սուրբ Կարապետ վանքի գիշերօթիկ դպրոցի սաների՝ ապագայ ճանաչուած փաստաբանների, ճարտարապետների, բժիշկների, առեւտրականների, արհեստաւորների, որոնք Մեծ Եղեռնից յետոյ ստիպուած եղան գաղթականի ցուպն առնելով իրենց ձեռքը, նետուել աշխարհէ աշխարհ, բնակութիւն հաստատել տարբեր երկրներում՝ այդ թւում նաեւ Մայր Հայրենիքում՝ շարունակելով բարձր պահել իրենց օրրանի, իրենց բարէպաշտ ու ազնիւ ընտանիքների, իրենց ստացած կրթութեան ու դպրոցի պատիւը: Նրանց ժառանգները, միշտ վառ պահելով մեծաց յիշատակը, նրանց պատգամներն ու ընտանեկան աւանդոյթները, երբէք մոռացութեան չը մատնեցին իրենց արմատները եւ այս համեստ հրատարակութեամբ փորձեցին եւս մէկ անգամ վերյիշել միմեանց հարազատ այս ընտանիքների երբեմնի ուրախ ու իմաստալից կեանքը: