Առաջին շրջանները
Կեսարիոյ շրջակայքը գտնուող հնագոյն բնակչութեան վայրն է Գանիշ հողաբլուրը, որ կը գտնուի քաղաքին 20Քմ. հիւսիսարեւելքը: Այս հողաբլուրը Ն.Ք. 2800 թուականէն մինչեւ Հէլէնական շրջան միշտ կարեւոր եղած է եւ հոս գտնուած են հին Անագապղինձեան (Թունչ) շրջանէն, Ասորիներու (Ասուր) առեւտրական խումբերէն եւ Խէթերէն (Հիթիթ) բազմաթիւ վկայագրութիւններ:
Խէթերէն վերջ շրջակայքը Ֆրիկներուն իշխանութեան տակ կը մտնէ: Այդ թուականներուն ֆրիկներու իշխանութեան տակն էր նաեւ Ալիսը (Գըզըլըրմաք), սակայն Ն.Ք. 676 թուականին Կիմմէրները Փոքր Ասիա կու գան եւ կը գրաւեն Գանիշն ու Մազաքան:
Ժամանակի ընթացքին Գանիշ կը կորսնցնէ իր կարեւորութիւնը եւ Արճէշ (Էրճիյէս) լերան հիւսիսային ստորոտը գտնուող Մազաքան կը բարգաւաճի: Աւելի ուշ շրջաններուն Ասորիներ եւ Լիտիացիներ Կիմմէրները Փոքր Ասիայէն կը հեռացնեն: Մազաքան Լիտիացիներու եւ Մէտէրու իշխանութեան տակ կը մտնէ եւ կը դառնայ շրջանին կարեւորագոյն առեւտրական կեդրոնը:
Ն.Ք. 590 թուականին Պարսիկ (Փէրս) Թագաւոր Կիրոս պարտութեան կը մատնէ Լիտիոյ թագաւորը եւ այսպէսով, ինչպէս ամբողջ Փոքր Ասիան, Մազաքան եւս Պարսիկներու իշխանութեան կ’անցնի: Պարսկաստանէն գաղթող ժողովուրդը, կը հաստատուի Արճէշի շուրջը:
Կապատովկիոյ (Գափատոքեա) Թագաւորութիւնը
Ն.Ք.332 թուականներուն իր անկախութիւնը կը հռչակէ Արիարդհէս Ա. իբր Կապատովկիոյ առաջին թագաւորը: Այս թագաւորութիւնը իր իշխանութիւնը կը շարունակէ մինչեւ Ք.Յ.17: Թագաւորութեան մայրաքաղաքն էր Մազաքա: Քաղաքին անունը Արիարդհէս Ե.ի շրջանին փոխուած է եւ կոչուած՝ Էսէպիա, իսկ աւելի ետք, Հրովմէական Թագաւորի անունէն ներշնչուելով կոչուած է Սէզարի: Այն օրուընէ ի վեր ալ քաղաքը կը կոչուի Կեսարիա:
Հռովմէական Շրջան
Յ.Ք. 193-211 թուականներու միջեւ քաղաքին մարզադաշտը կը կառուցուի: Ինչպէս բոլոր կարեւոր Հռովմէական քաղաքներուն մէջ, հոս եւս կը կազմակերպուէին են բազմաթիւ մրցումներ: Իսկ քաղաքին պարիսպները կառուցուած են Հրովմէական թագաւոր Կորտիանոս Գ. օրերուն (Յ.Ք. 241): Չորրորդ դարու սկիզբները ամբողջ ժողովուրդը քրիստոնէացած, իսկ քաղաքը՝ այս կրօնին կեդրոնը դարձած էր:
Երբ Հռովմ երկուքի կը բաժնուի, Կեսարիան կը մնայ արեւելեան կողմը եւ կը պատկանի Բիւզանդիոնին: Պարսկական եւ Արաբական արշաւանքներու ընթացքին, Կեսարիան բազմաթիւ անգամններ գրաւուած է:
Սէլճուքներ
Մեծն Իշխան Ալփարսլան 1071ին Մանազկերտի (Մալազկիրթ) յաղթանակով, պարտութեան մատնեց Բիւզանդիոնը եւ այսպէսով Թուրքեր առաջին անգամ Փոքր Ասիա մտան:
Կեսարիան որ միջոց մը Տանիշմէնտիներու կեդրոն դարձած էր, մասնաւորապէս Ալաատին Ա. Գէյգուպաթի օրերուն Սէլճուքներուն երեք մեծ քաղաքներէն մին եղած է: Այս շրջանին կառուցուած կարեւորագոյն շինութիւններէն են. Կիւլլիւք Մզկիթն ու Բաղնիքը, Հունաթ համալսարանը, Շիֆաիյէ-Կըյասիյէ վարժարանները, Լալա Մուհլիսիտտին Մզկիթը եւլն:
Մոնկոլական (Մօղօլ) Տիրապետութիւն
Թրքական պատմութեան մէջ կարեւոր անկիւնադարձ մըն է Սէլճուքներուն պարտութեան մատնուիլը Մոնկոլ բանակին կողմէ, քանի որ այսպէսով Փոքր Ասիոյ մէջ Մոնկոլական տիրապետութեան շրջանը սկսած է: Անոնք կուսակալներ ղրկելով Փոքր Ասիան քննած ու 150 տարիներ, շարունակ աւարած են Փոքր Ասիոյ բոլոր նիւթական եւ բարոյական աղբիւրները: Մոնկոլական իշխանութեան տակ հետզհետէ ուժասպառ մնացող Սէլճուքները, Մէսուտ Բ.էն ետք ցրուած են:
Օսմանեան Շրջան
Ֆաթիհ Սուլթան Մէհմէտի շրջանին, ինչպէս Գարամանը եւ Գօնիան, Կեսարիան եւս Օսմանեան հողերու մաս կազմեց (1474): Այս թուականէն ետք Կեսարիան Գարաման նահանգին կապուած կեդրոն մը եղաւ:
Մօտիկ Շրջան
Հանրապետական շրջանին, 1924ի սահմանադրութեամբ քաղաքը կոչուեցաւ Կեսարիա (Գայսէրի): Պետութեան ձեռնարկներուն շնորհիւ, հինէն ի վեր առուտուրի կեդրոն մը՝ Կեսարիոյ մէջ ճարտարարուեստ սկսաւ: Այսօր Կեսարիան տնտեսական, մշակութային, մարզական եւ քաղաքական տեսակէտէ, Թուրքիոյ ամենաարագ յառաջացող եւ ուշադրութիւն գրաւող քաղաքներէն մէկն է:
Այսօրուան Կեսարիան
Կեսարիան զբօսաշրջիկներու համար գրաւիչ կեդրոն մըն է, քանի որ ունի օդակայան մը եւ շատ մօտ է Կապատովկիոյ: «Նովօթէլ»ը, «Հիլթօն Կեսարիա»ն եւ «Իպիս Հօթէլ»ը Կեսարիոյ արդի պանդոկներէն են: Աւելի մանրամասն տեղեկութեան համար «սեղմեցէ՛ք»: Այսօր Կեսարիոյ մէջ տիրող բաւական զարգացած տնտեսական կեանքին առընթեր, կան նաեւ ճարտարարուեստական եւ արտադրութեան գործարաններ: «Կեսարիա Փարք»ը քաղաքին գլխաւոր առուտուրի կեդրոնն է: «Գաշըքլա Րէստորան»ը եւ «Էլմաճըօղլու Իսքէնտէր»ը լաւագոյն ճաշարաններէն են: Կը յանձնարարենք նաեւ ոտնագնդակի մրցում մը դիտել Կեսարիոյ Գատիր Հաս Մարզադաշտին մէջ, որ արդիական եւ նոր մարզադաշտ մըն է: Քաղաքէն դուրս պտոյտներու համար Արճէշ Լեռնէն եւ Կապատովկիայէն զատ կրնաք նաեւ նախընտրել Թալաս ու Տէվէլի գիւղաքաղաքները:
http://www.kayserikilisesi.org/arm/kayseri.asp
ԿԵՍԱՐԻԱ
Մաժաք. քաղաք Կապադովկիայում (այժմ` Թուրքիայի Կայսերի վիլայեթի վարչական կենտրոնը): 281,3 հազար բնակչություն (1980թ.): Կապադովկիայի հնագույն բնակավայրերից է:
Ըստ Մովսես Խորենացու՝ կառուցել է Հայոց թագավոր Արամի կուսակալ Մշակը` իր անունով, հետագայում անունն աղավաղվել է` դարձել Մաժաք: Ըստ հունական աղբյուրների՝ հիմնադրել է Կապադովկիայի թագավոր Արիարաթես IV-ը մ.թ.ա. IIդ. սկզբին:
Մ.թ.ա. IVդ. սկզբին նվաճել է Մարաստանը, դարի 2-րդ կեսին` Աքեմենյանները, մ.թ.ա. IVդ. վերջից ենթարկվել է Սելևկյաններին, մ.թ.ա. IIIդ. կեսից` անկախ Կապադովկիայի մայրաքաղաք: Որոշ ժամանակ կոչվել է Եվսեբիա: Կեսարիա և Կապադովկիա պարբերաբար արշավել է Տիգրան Բ Մեծը` իր ազդեցությունն այնտեղ պահպանելու նպատակով, իսկ մ.թ.ա. մոտ 74թ. Կեսարիայի բնակիչներին տեղափոխել է Հայաստան: Մ.թ. 17թ.՝ Կապադովկիան հռոմեական պրովինցիա դառնալուց հետո, Կեսարիան, ի պատիվ կայսր Օգոստոս կեսարի, վերանվանվել է Կեսարիա: IV դարից Բյուզանդիայի կազմում էր:
Կեսարիան հնագույն ժամանակներից քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ կապեր է ունեցել Հայաստանի հետ: IVդ. Հայոց առաջին կաթողիկոսները ձեռնադրվել են Կեսարիայում: Այստեղ վաղնջական շրջանից ապրել է հոծ հայություն, որի թիվն ստվարացել է միջին դարերում, երբ XIդ. սկզբից Կեսարիան պատկանել է հայ իշխաններին, իսկ 1045-ին՝ Գագիկ Բ-ին:
1915թ. Կեսարիան ուներ 60-70 հազար բնակչություն, որից 20 հազարը` հայ: Հայերն զբաղվել են արհեստներով (մասնավորապես հռչակված էին ապխտագործները) և առևտրով, հիմնել գործարաններ: Լուսավորչական հայերն ունեին երեք եկեղեցի (Ս.Աստվածածին, Ս.Լուսավորիչ, Ս.Սարգիս), ավետարանական հայերը` երկու, կաթոլիկ հայերը` մեկ: Գործել են հայկական դպրոցներ` Հայկյան, Հակոբյան, Կյումուշյան, Արամյան, Ժառանգավորաց վարժարան և որբանոց, մանկապարտեզներ, ինչպես նաև՝ մասնավոր վարժարաններ:
1908թ. Կեսարիայում լույս է տեսել «Տիգրիս» շաբաթաթերթը, 1912թ.՝ «Նոր սերունդ», 1910-13թթ.՝ «Հայեկ» և այլ թերթեր: XIXդ. վերջին և XXդ. սկզբին գործել են հայկական թատերախմբեր:
1915թ. Մեծ եղեռնի ժամանակ թուրքական իշխանությունները Կեսարիայի հայերին բռնությամբ տեղահանել են և մեծ մասին կոտորել: Փրկվածների մի մասը տարագրվել է օտար երկրներ: 1938թ. Կեսարիայում ապրում էր եղեռնից վերապրած շուրջ 2000 հայ: 1989թ. կար փոքրաթիվ հայ համայնք, գործում էր Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1969թ. ՀՀ Արմավիրի շրջանում հիմնվել է Նոր Կեսարիա ավանը:
Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 2, Երևան, 1995:
Կեսարիա
(Кесария, Kesaria), Գայսերի, Գայսերիե, Կայսեր, Կայսերի, Կայսերիե, Կեսար, Կեսարիա Արդի, Կեսարիա Թրքական, Կեսարիա Թուրքական, Ղայիսար, Ղայսար, Ղայսարի, Ղայսերի — Քաղաք պատմական Փոքր Հայքում, Կեսարիայի նահ–ում, վերինիս և համանուն գավ–ի կենտրոնը: Գտնվում Է Արգեոս լ–ան հս կողմում, Ալիսի վերին հոսանքում: Հիմնադրվել Է 1070-ական թթ հին Կեսարիայի կործանումից հետո, նրա նից 4 — 5 կմ հս–արլ: 11—րդ դ սելջուկ–թուրքերը Կ դարձրին իրենց կարևոր հենակետը: 13-րդ դ-ից այն ենթարկվեց թաթար-մոնղոլներին, իսկ 15-րդ դ տիրեցին օսմանցի թուրքերը:
Կ փռված Է ցամաքած լճակի նմանվող րնղարձակ ու քարքարոտ գոգավորությունում, որի շուրջը պահպանված հաս ճուտներն ու եղեգնուտները կարծեք հաս տատում են այն ավանդությունը, թե ք տեղում ինչ-որ ժամանակ լիճ է եղել: Կլիման տալիս Է խիստ տատանումներ: Պատահում են դեպքեր, որ մի քանի օրվա ընթացքում օդի ջերմությունը +21-ից իջնում է մինչև — 10–ի: Ամառն այստեղ շոգ է, ձմեռը՝ խիստ ցուրտ: Կենցաղային ու սանիտարական պայմաններով համեմատաբար բարվոք վիճակում էին ք միայն հայ բնակիչները, որոնց մեջ օտար հեղինակների վկայությամբ, երկարակյաց ները մեծ տոկոս Էին կազմում: Անբարեկարգ, առանց կանոնավոր հատակագծի կառռւցված ք է, փողոցները` նեղ ու ոլորուն տները՝ հողաշեն, զուրկ ամենատարրական կոմունալ հարմարություններից: Տների լուսամուտները, որպես կանոն, բացվում են դեպի բակը: Կեսարացիները սովորություն ունեին տների պատերը ներսից հախճապակյա կտորտանքներով զարդարելու, որը հեռու է ճաշակավոր տեսք ունենալուց: Խմելու ջուրը խողովակաշարով բերվում էր Արգեոս լ–ան աղբյուրներից:
Կ հս շրջագիծը կազմում է արլ-ից արմ ձգվող լերկ ու քարքարոտ բլրաշարը, որի տարածքում մինչև 1915 թ կային մի քանի ավերված ու լքված գ-եր: Այս բլրաշարին զռւգաՀեռ արլ–արմ ուղղությամբ հան դարտ ու հանդիսավոր հոսում է Ալիս գետը, որի վրայի միակամար ու քարաշեն հնամենի կամուրջը 1915 թ գործում էր: Ք ընդհանուր տեսքն այնքան անհրապույր էր, որ ականատեսները այն նմանեցրել են ընդարձակ գերեզմանոցի կամ մեծ ու անշուք գ: Շատ թե քիչ հարմարավետ տները գտնվում էին ք կենտրոնական մասում: Դրանք քարաշեն էին, մեկ-երկու հարկանի և մեծ մասամբ պատկանում էին հայերին ու հույներին: 1831 թ ուներ շուրջ 28000, 1859-ին 18522, 1887-ին՝ 25000 (ըստ թուրքական վիճակագրության տվյալների՝ 70000), 1896-ին 60000 թուրք, հայ, հույն և այլազգի բնակիչ: Հայերի թիվը կազմում էր 10-ից 20000 մարդ: Այստեղ նրանք բնակվել են դեռևս մ թ-ից մի քանի հարյուր տարի առաջ: Նրանց հոսքը դեպի Կ հատկապես մեծացավ 11-րդ գ կեսերից և շարունակվեց հետագայում: 1915 թ նախօրյակին Կ շրջ-ում կային բազմաթիվ հայկական գ-եր՝ շուրջ 50000 բնակչով: Կ հայերն զբաղվում էին արհեստներով, գորգագործությամբ, ոսկերչությամբ, կաշեգործությամբ, կտավագոր ծությամբ, ապխտագործությամբ ևն, ու առևտրով: Շատերը նաև պանդխտում էին: 1856—57 թթ Գաթրճյան եղբայրները Կ-ում կառուցել են առաջին ու ամենամեծ տեքստիլ գործարանը (300 դազգահ), որտեղ աշխատում էին շուրջ 3000 բանվոր-ծառայողներ: 1880–ական թթ օտարերկրյա կապիտալիստները այստեղ հիմնել էին նաև գորգագործական ձեռնարկություն: Ք էկոնոմիկայի վրա դրական ազդեցություն ունեցավ 1890—ական թթ կառուցված Անկարա —Կեսարիա երկաթուղին: Այստեղացի էին Գրիգոր և Կարապետ Մելքոնյանները, որոնց միջոցներով հիմնադրվել էր և, մինչև օրս էլ գործում է, Մելքոնյան կրթական ու մշակութային հաստատությունը:
Հայերն ունեին 3 եկեղեցի` ս Աստվա ծածին, ս Լուսավորիչ, ս Սարգիս և 6 վարժարան (Հայկյան, Հայկուհյան, ս Հակոբյան, Սարգիս Կյումիջյան, Արտեմյան, Մարկոսյան), որտեղ 1872 — 73 թթ սովորում Էին 1260 աշակերտ և աշակեր տուհի: 1915 թ նախօրյակին հայոց ս Կա ռապետ վանքում գործում Էին որբանոց ու մանկապարտեզ: Հայերի մշակութային կյանքում որոշակի տեղ է ունեցել նաև մամուլը: Կ—ում լույս են տեսել «Տիգրիս» շաբաթաթերթը (1908 թ), «Նոր սերունդ» (1912 թ), «Հայեկ» (1910—1913 թթ), «Մաժաք» թերթերը: 19 — 20-րդ դդ Կ–ռւմ կային մի քանի Հայկական բարեգործական խմբեր: Այստեղ են ծնվել ոսկերիչ–արվեստագետ Մ. Գալֆայանը (1837—1908թթ), խմբագիր—հրապարակախոս Հովհ. Գայսերյանր (մահ. 1924 թ), երաժշտագետ Գ. Գապասախալյանը (1736 — 1808 թ), մատենագիր Գրիգոր Կեսարացին (17-րդ դ): Պահպանվել են ք պաշտպանական պարիսպները: Հիշատակվում են ք-ային 6 դռների անունները: Միջնաբերդը (Իչգաե) գտնվում էր կենտրոնում, որից դուրս տարածվող ք-մասը (Իչերի Շար) բաժանվում էր 19 թաղերի: Սրանից այն կողմ կառուցված բոլորովին նոր թաղամասը անվանվում էր Պահճե մաուսլլասի: Ըստ աղբյուրների Կ թաղերի ընդհանուր թիվը 114 (կամ` 108) էր, որից hայաբնակ էին 28–ը: Ք ծայրամասում ապրում Էին մաղագործ բոշաները (Բոշալար մահալլասի):
Կ շատ թե քիչ աչքի ընկնող պաամա ճարտարապետական հնությունները պա րիսպներն ու միջնաբերդն են, որոնք կառուցվել ու վերակառուցվել են 12 և հետագա դդ-ում՝ սելջուկ-թուրքերի ժամանակ: Բերդը, որ ունի 200 մ երկար և 80 մ լայնություն, քառանկյունի Է և կառուցված Է սև ու կարմրավուն մշակ ված քարերով: Պարիսպների վրա կան 19 բարձր աշտարակներ: Բերդը բոլորում է ջրարգել խրամը` շարժական կամրջակով: Նոր ժամանակներում կառուցված մզկիթներից ուշագրավը Ղուվանդ Ջամին Է, որի ճարտարապետական կերտվածքն ու խաչակիր քարաբեկորները հաստատում են , որ սրա տեղում նախկինում գոյություն է ունեցել մեծ ու շքեղ հունա կան եկեղեցի: Մյուս մզկիթը, Ուլու ջամի անունով, նույնպես հնում քրիստոնեական եկեղեցի է ղել: 1890 թ-ից Ուլու ջամին և նրան կից մեդրեսեն լքված էին և օգտագործվում էին իբրև մթերանոց:
Կ ք—ային շինություններից ամենագեղեցիկը ք—ային շուկան էր: Ք—ում գործում էին նաև մի քանի հյուրատներ (խան) և արևելյան բաղնիքներ:
1895 թ մասնակի ջարդերից հետո, 1915 թ Կ և նրա շրջակայքի հայությունը (շուրջ 70000 մարդ) ենթարկվեցին զանգվածային կոտորածի կամ տեղահանվեցին: Նրանց բեկորները ցրվեցին տարբեր երկրներ: Ընդառաջելով Սովետական Հայաստան ի կեսարահայերի ցանկությանը` ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ հունվարի 14-ի հրամա նագրով Հոկտեմբերյանի շրջ-ում հիմնադրվել է Նոր Կեսարիա ավանը:
http://www.armeniapedia.org/wiki/%D4%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1